Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Գարեթ Բեյլի ակումբային կարգավիճակի մասին.
«Դու սիրում ես քո երկիրը, այն միշտ ավելի բարձր է, քան ակումբը: Բայց Գարեթը ամեն օր նվիրվում է ակումբին և նա պրոֆեսիոնալ է:
Նա շատ օգտակար էր, երբ խաղադաշտ մտավ Սոսիեդադի դեմ խաղում և ստեղծեց շատ վտանգավոր պահեր:Մոդրիչի գոլը ստեղծվեց նրա փոխանցումից հետո: Եթե Բեյլն այդքան նվիրված չլիներ ակումբին, այդպես չէր խաղա:
Մենք այստեղ ենք հաղթելու համար: Տեղի ունեցածը արդեն անցյալ է: Նա ամեն ինչ տալիս է մարզումներին և խաղերին, որպեսզի օգնի մեզ հաղթել: «Սանտիագո Բեռնաբեուն» ունի իր կարծիքը, ես այնպիսի կարգավիճակում չեմ, որ մեկնաբանեմ», -ասել է բելգիացի դարպասապահը: