Ինչպես տեղեկացնում է Cope-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ցանկանում խաղալ Մանչեսթերում և բոյկոտ է հայտարարել:
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից ամբողջությամբ, սակայն չի ցանկանում վերադառնալ խաղադաշտ:
Տեղեկացնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Մադրիդի «Ռեալը»:
Կիսապաշտպանի տրանսֆերից մանչեսթրյան ակումբը ցանկանում է վաստակել 150 միլիոն վրո: