«Ասթոն Վիլայի» ավագ Ջեք Գրիլիշը կշարունակի խաղալ բիրմինգհեմյան ակումբում:
Անգլիացին երկարաձգել է պայմանագիրը անգլիական ակումբի հետ մինչեւ 2025-ի ամառը: Նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 125,000 ֆունտ, հայտնում է The Telegraph-ը:
@JackGrealish has signed a new five-year contract with Aston Villa! #Grealish2025
— Aston Villa (@AVFCOfficial) September 15, 2020
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Գրիլիշի նկատմամբ, իսկ «Ասթոն Վիլան» նրա համար պահանջել էր 75 միլիոն ֆունտ: