Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» սեփական դաշտում ընդունել էր «Մարսելին»։
Լիգա 1-ի նոր մրցաշրջանի առաջին խաղում պարտություն կրելուց հետո ՊՍԺ-ն չկարողացավ միավոր վաստակել նաև երկրորդ խաղում։ «Մարսելը» հաղթեց մրցակցին նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գնդակը խփեց Ֆլորիան Տովենը։
Այսպիսով, երկու խաղից հետո Թոմաս Տուխելի թիմը դեռևս միավոր չի վաստակել։