ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Լիվերպուլը» հրաժարվել է բանակցություններ վարել իտալական «Ռոմայի» հետ ՝ թիմի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի տեղափոխության կապակցությամբ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Հռոմեական ակումբը կապվել է ֆուտբոլիստի գործակալների հետ, սակայն, հանդիպել է«Լիվերպուլի» խստագույն մերժմանը:
Հիշեցնենք, որ «Սևիլյան» նույնպես մերժում էր ստացել Շաքիրիին գնելու հարցում:
Հավելենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Շաքիրին մասնակցել է 7 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: