Դևիսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակչում մրցում են Մեծ Բրիտանիան ու Իսպանիան:
Հաշիվն այս պահին հավասար է՝ 1:1:
Ռաֆայել Նադալը 2 սեթում՝ 6:4,6:1 հաշվով առավելության հասավ Դանիել Էվանսի նկատմամբ: 1 ժամ 26 րոպե տևած պայքարում բրիտանացին 4 անգամ զիջեց սեփական մատուցումը, իսկ Նադալը հերթական փայլուն խաղն անցկացրեց:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հաղթել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կայլ Էդմունդը:
Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի զուգախաղում: