ԱՊԼ-ի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»:
Հանդիպման 21-րդ րոպեին Նգոլո Կանտեն բացեց հաշիվը: 8 րոպե անց Դե Բրույնեի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Ժորժինյոյից և հայտնվեց Կեպայի դարպասում:
37-րդ րոպեին, ինչպես հետագայում պարզվեց, Ռոդրիի փոխանցումից հետո Մահրեզը խփեց մանչեսթերյան ակումբի հաղթական գոլը:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ֆերնանդինյոն:
Հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը միավորների քանակը հասցրեց 28-ի և բարձրացավ երրորդ հորիզոնական՝ շրջանցելով ազնվականներին: