Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Լեգանեսին»։
Երկրի գործող չեմպիոնների համար բավականին բարդ հանդիպում ստացվեց առաջնության հետնապահի հետ։ Առաջին կեսից հետո տանտերերը Յուսեֆ Էն Նեսիրիի գոլի շնորհիվ հաղթում էին 1-0 հաշվով։
Երկրորդ կեսում կատալոնական ակումբը կարողացավ հետ բերել կորցրածը ու հաղթանակ կորզել։ Գոլերի հեղինակներ դարձան Լուիս Սուարեսն ու Արտուրո Վիդալը։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 28-ի։