Միլանի «Լա Սկալա» թատրոնում քիչ առաջ ամփոփվեց FIFA the Best մրցանակաբաշխության Լավագույն ֆուտբոլիստի կոչման անվականարգի արարողությունը:
Քվեարկության արդյունքներով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Մրցանակին հավակնում էին նաև Վիրջիլ վան Դեյկը և Կրիշտիանու Ռոնալդուն:
2018/19 մրցաշրջանում Մեսսին իսպանական Պրիմերայի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 36 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի չեմպիոն։
Հիշեցնենք, լավագույն դարպասապահ ճանաչվեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ալիսոն Բեկերը: Լավագույն մարզիչ անվանակարգում հաղթեց Յուրգեն Կլոպը: