Հայաստանի Բարձրագույն առաջնության 14-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Տանտերերը վստահ հաղթանակ տարան։ Խաղի հաշիվը բացվեց 11-րդ րոպեին։ «Կանաչների» կազմում աչքի ընկավ Ռուսլան Զաերկոն։ Երկրորդ կեսում «Լոռին» մեծացրեց առավելությունը։ 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուիզ Մաթեուսը։
Այս հաղթանակից հետո «Լոռին» միավորների քանակը հասցնում է 25-ի ու հավասարվում է Գյումրու «Շիրակին»։ «Արարատ-Արմենիան» մնում է 26 միավորով։