Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) որոշել է ԱՊԼ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին։ Նա «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է։
Դե Բրույնեն նաև լավագույն խաղացող է ճանաչվել երկրպագուների, թիմերի ավագների ու փորձագետների վարկածով։
Բելգիացին ԱՊԼ նախորդ մրցաշրջանում խփել է 13 գոլ ու դարձել 20 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նրա՝ գոլային փոխանցումների ցուցանիշը ռեկորդային է համարվում։