Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռիկարդո Սոտիլը հայտարարել է, որ շուտով վարձակալական հիմունքներով տեղափխվելու է «Կալյարի», տեղեկացնում է Sky Italia-ն:
Սարդինյան ակումբին է պատկանելու Սոտիլին գնելու առաջնային իրավունքը:
Նշվում է, որ կողմերն առաջիկա օրերին կհայտարարեն տրանսֆերի մասին:
Հիշեցնենք, որ Սոտիլը Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում: