Marca-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» այս մրցաշրջանում կպահի վարձակալությունից վերադարձած Ֆելիպե Կոուտինյոյին:
Նախորդ մրցաշրջանում, բրազիլացին «Բավարիայի» կազմում դարձավ երկրի չեմպիոն ու գավաթակիր, հաղթեց ՉԼ-ի գավաթի խաղարկությունում:
Կումանը պատրաստվում է Կոուտինյոյին օգտագործել խաղադաշտի կենտրոնական հատվածում, այլ ոչ թե եզրերում, որտեղ նրան օգտագործում էր Վալվերդեն:
Կոուտինյոյի հրաժարագինը կազմում է 120 մլն եվրո: