«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն մտածում է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու մասին։
El Chiringuito-ն պնդում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մերժելու է ՊՍԺ-ի՝ նոր պայմանագիր կնքելու բոլոր առաջարկները հանուն «արքայական» ակումբի։
Հաղորդվում է, որ Մբապեի մայրը, ով նաև ֆուտբոլիստի ներկայացուցիչներից մեկն է հանդիսանում, հաստատել է, որ Լիգա 1-ի թիմի կողմից արված որևէ առաջարկ չի քննարկվելու։
Նշենք, որ Մբապեի գործող պայմանագրի ժամկետը լրանում է երեք տարուց։