MLS-ի 9-րդ տուրի խաղում «Կոլամբուսը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Ֆիլադելֆիայի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, ով հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց Բլեյքի պաշտպանած դարպասը։
Սա Սելարայանի արդեն 4-րդ գնդակն է ընթացիկ առաջնությունում։ Իսկ «Կոլամբուսը» 20 միավորով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։