«Լացիոն» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Չիրո Իմոբիլեի հետ: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Չիրոյի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան 3,5-ից 4 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները:
2019/20 մրցաշրջանում Իմոբիլեն արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի: Իտալիայի Ա Սերիայի նախորդ առաջնության 37 խաղում հարձակվողը դարձել է 36 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:
.@StefanoDeMart13 a Lazio Style Channel 🗣 @ciroimmobile ha rinnovato il suo contratto con la #SSLazio fino al 2025 💙#CMonEagles 🦅 pic.twitter.com/7CbHhr0MUd
— S.S.Lazio (@OfficialSSLazio) August 31, 2020