Ռուսական «Սպարտակը» ցանկանում է ձեռք բերել «Պորտուի» հարձակվող Տիկինյո Սուարեշին, տեղեկացնում է Globo-ն:
Նշվում է, որ մոսկովյան ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել 29-ամյա ֆուտբոլիստի համար:
Տիկինյոն Պորտուգալիայի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում և դարձել ՝ 16 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Սուարեշով հետաքրքրված են նաև «Ատալանտան» և «Ռոման»: