Կայացել են MLS-ի 8-րդ տուրի մի շարք հանդիպումներ։ «Լոս Անջելես Գալաքսին» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Սան Խոսեին»։
«Ցինցինատի»-«Կոլամբուս» խաղում գոլազուրկ ոչ-ոքի արձանագրվեց։ Հյուրերի կազմում հադիպմանը մասնակցեց Լուկաս Սելարայանը՝ դուրս գալով փոխարինման երկրորդ խաղակեսում։
«ՆՅ Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Չիկագոյին»՝ 3-1։
Գերարդյունավետ հանդիպում անցկացրեցին «Պորտլանդը» և «Ռեալ Սոլթ Լեյքը»․ այս խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 4-4։
«Ֆիլադելֆիան» ուժեղ գտնվեց «DC Յունայթեդից»՝ 4-1։
«Դալլասը» հաղթեց «Մինեսոտային»՝ 3-1։
«Օրլանդոն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ատլանտային»։ Նանին կրկին դարձավ գոլի հեղինակ։
«Կոլորադոն» 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը«Սպորտինգի» հետ։
Կանադական դերբիում «Տորոնտոն» նվազագույն հաշվով հաղթեց «Մոնրեալին» ՝ 1-0։