Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը ՝ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով «Լիվերպուլին» (1-1. 5:4):
Սա «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի երկրորդ տիտղոսն էր մարզչական կարիերայում: Նախորդ տարի երիտասարդ մարզչի գլխավորած թիմը նվաճել էր Անգլիայի գավաթը:
Հիշեցնենք, որ Արտետան 2019 թվականից է մարզում «Արսենալը»:
Մինչ այդ, իսպանացին աշխատել է «Մանչեսթեր Սիթիիում» ՝ Պեպ Գվարդիոլայի օգնականի կարգավիճակում: