ՌՊԼ-ի 5-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկին տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ուրալին»: Տանտերերը հաղթական գոլը խփեցին 59-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանը տանտերերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 71-րդ րոպեին:
«Ուրալի» կազմում հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, սակայն վերջինս դուրս չեկավ խաղադաշտ:
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» 9 միավորով 5-րդն է: «Ուրալը» 12-րդն է 5 միավորով: