«Պորտուի» հարձակվող Զե Լուիշը հայտնվել է «Սելտայի» հետաքրքրությունների ոլորտում: Այդ մասին հայտնում է A Bola-ն:
«Պորտուն» ցանկանում է խաղացողի տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 10 միլիոն եվրո, որն ակումբը նախկինում վճարել էր «Սպարտակին» հարձակվողի համար:
Ավելի վաղ «Տոնդելայի» դարպասապահ Կլաուդիու Ռամուշը տեղափոխվել էր «Պորտու»։ 28-ամյա դարպասապահը չորս տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ։