Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Էնդի Մարեյը Նյու Յորքում ընթացող Ցինցինատիի Մասթերսի 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Միլոշ Ռաոնիչին։
Խաղից հետո լրագրողի այն դիտարկմանը, թե Մեսսին հեռանում է «Բարսելոնայից», Մարեյը պատասխանել է։
«Նա տեղափոխվելու է «Հիբս»»,-ասել է Մարեյը։
Հավելենք, որ «Հիբերնիանը» շոտլանդական թիմ է, որը խաղում է Շոտլանդիայի առաջնությունում։
If @andy_murray gets his way, Lionel Messi could soon be heading north…@HibernianFC #CInCyTENNIS pic.twitter.com/wVrz3mYkxg
— Tennis TV (@TennisTV) August 26, 2020
Այնուհետև Մարեյը հույս է հայտնել, որ Մեսսին կտեղափոխվի Անգլիայի Պրեմիեր լիգա։