Նյու Յորքում շարունակվում է ATP Մասթերս 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը:
1/4 եզրափակչում հայազգի Կարեն Խաչանովը հանդիպեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: 2 ժամ 8 րոպե տևած պայքարում հայազգի թենիսիստը խլեց մրցակցի մեկ գեյմ՝ զիջելով սեփական մատուցման երեքը: Խաչանովի անվան դիմաց գրանցվեց 10 էյս՝ մրցակցի 3-ի դիմաց:
Խաչանովը առաջին սեթում հաղթեց 6:4 հաշվով, իսկ երկրորդ ու երրորդ քառորդներում պարտվեց համապատասխանաբար 3:6, 2:6 հաշվով:
Բաուտիստա-Ագուտը հաղթեց ու քառորդ եզրափակչում կխաղա Դանիլ Մեդվեդևի հետ: