Նյու Յորքում շարունակվում է ATP Մասթերս 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը: Կայացել են 1/16-րդ եզրափակիչի վերջին հանդիպումները:
Wild card-ով մրցաշարին մասնակցող Էնդի Մարեյը տպավորիչ հաղթանակ է տարել Ալեքսանդր Զվերևի նկատմամբ: Շոտլանդացին 6-3, 3-6, 7-5 առավելության է հասել Զվերևի նկատմամբ ու դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Միլոշ Ռաոնիչի դեմ:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնարկել է մրցաշարում հաղթանակով: Սերբ թենիսիստը 7-6(2), 6-4 հաշվով առավելության է հասել Ռիկարդաս Բերանկիսի նկատմամբ:
Անակնկալ ու ջախջախիչ պարտություն է կրել մրցաշարի 2-րդ համարը՝ Դոմինիկ Տիմը: Ավստրիացին 2 սեթում 2-6, 1-6 հաշվով պարտվել է Ֆիլիպ Կրայինովիչին: Այսօր սկսվում է 1/8-րդ եզրափակիչը: