Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) աշխարհի առաջնությունում նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:
Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժության առաջին մոտեցման ընթացքում Անդրանիկը գլխավերևում պահեց 168 կգ-անոց ծանրաձողը, այնուհետ չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ:
Հայ ծանրորդը նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունը ցավալի ավարտ ունեցավ Անդրանիկ Կարապետյանի համար: Հայ ծանրորդը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացրեցնելով 195 կգ-ը: Կարապետյանը երկամարտում զրո ստացավ: