Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական Twitter-ը արձագանքել է այն լուրին, որ լեգենդար շվեդ ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը միացել է «Բարսելոնայի» մարզչական շտաբին:
Նրա որդին՝ հարձակվող Ջորդան Լարսոնը, խաղում է «Սպարտակի» կազմում: Դրա հետ էլ կապված է մոսկովյան ակումբի կատակը:
«Մենք կարող ենք գուշակել, թե ով է լինելու ձեր տրանսֆերային թիրախը, բայց մեզ ևս պետք է այս տղան: Պատրաստվեք 100 միլիոն վճարել, հակառակ դեպքում՝ կարող եք մեզ չգրել», — ասվում է հաղորդագրության մեջ:
Догадываемся, кто будет вашей трансферной целью, но этот парень нужен нам самим. Готовьте 100 млн или даже не пишите. https://t.co/DXjJG9JcfL
— ФК «Спартак-Москва» (@fcsm_official) August 21, 2020