«Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը միացել է կատալոնական թիմի մարզչական շտաբին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լեգենդար շվեդ ֆուտբոլիստը օգնելու է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոեմանին: Նաև թիմի մարզչական շտաբը համալրել է «Հոֆենհայմի» նախկին գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը: Երկու մասնագետների պայմանագրերը ուժի մեջ են մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Schreuder y Larsson se incorporan al staff técnico de Koeman 💪🔵🔴
— FC Barcelona (@FCBarcelona_es) August 21, 2020