Ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը մոտ է «Ատալանտայի» հետ պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է Sky Italia-ն:
Ռուս ֆուտբոլիստի գործակալը հայտնել է, որ Միրանչուկը բանակցում է Բերգամոն ներկայացնող ակումբի հետ և մոտ է նրանց շարքերը համալրելուն:
Երկու թիմերի ղեկավարներն ակտիվ բանակցությունների փուլում են: Իտալական ակումբը 15 միլիոն եվրո է առաջարկում Միրանչուկի համար:
Հիշեցնենք, որ Միրանչուկի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Հավելենք, որ «Միլանը» նույնպես հետաքրքրված է 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով: