Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Դա «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Կևին Դե Բրույնեն է:
Բելգիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում նա խփել է 13 գնդակ և կատարել է 20 գոլային փոխանցում: Վերջիններիս քանակով կիսապաշտպանը կրկնել է Թիերի Անրիի ռեկորդը 2002/03 մրցաշրջանում:
Our very own @DeBruyneKev has won the @premierleague Player of the Season award! 🙌🔥
🔵 #ManCity | https://t.co/axa0klD5re pic.twitter.com/uUNdnCVYmM
— Manchester City (@ManCity) August 16, 2020
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն էին՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջորդան Հենդերսոն, Սադիո Մանե (բոլորը «Լիվերպուլ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Դենի Ինգս («Սաութհեմփթոն»), Նիկ Պոուպ («Բարնլի»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»):