«Տոնդելայի» դարպասապահ Կլաուդիու Ռամուշը տեղափոխվել է «Պորտու», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա դարպասապահը չորս տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ:
Ռամուշը դիտարկվում է, որպես Իկեր Կասիլիասի փոխարինող, ով ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:
Հավելենք, որ Ռամուշը «Տոնդելայում» անցկացրել է 9 մրցաշրջան: