«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում:
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ նեապոլիտանական ակումբը «Ռեալին» 15 միլիոն եվրո է առաջարկել իսպանացի պաշտպանի տրանսֆերը գնելու համար:
Սակայն «Ռեալը» 23-ամյա Ռեգիլոնի վաճառքից ցանկանում է ստանալ 25 միլիոն եվրո: «Նապոլին» ցանկանում է 5 տարվա պայմանագիր կնքել Ռեգիլոնի հետ:
Հիշեցնենք, որ Ռեգիլոնը վարձակալությամբ խաղում է «Սևիլիայում»: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Էվերթոնը» և «Լացիոն»: