Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը բուժվել է կորոնավիրուսից:
«Ռեյսինգ Փոյնթը» տեղեկացնում է, որ իր թիմի արշավորդի Covid-19-ի թեստի պատասխանը բացասական է եղել: Մեքսիկացի արշավորդը ստացել է Ավտոմոբիլների միջազգային ֆեդերացիայի թույլտվությունը և մասնակցելու է առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Իսպանիայի գրան-պրիին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով Պերեսը բաց թողեց Սիլվերսթոնում կայացած 2 Գրան-պրիները նախորդ 2 շաբաթների ընթացքում:
Այս ընթացքում «Ռեյսինգ Փոյնթում» Պերեսին փոխարինել էր Նիկո Հյուլկենբերգը: