Բահրեյնում ավարտվեց Ֆորմուլա-1-ի Աշխարհի 2020 թվականի առաջնության 16-րդ էտապը՝ Սախիրի Գրան-պրին։ 87 շրջաններն անցան շատ հետաքրքիր պայքարում։
Առաջինը վերջնագիծը հատեց «Ռեյսինգ Փոյնթի» մեքսիկացի արշավորդ Սերխիո Պերեսը, ում համար սա առաջին հաղթանակն էր կարիերայում։ Պերեսը առաջին շրջանից հետո 18-րդ տեղում էր մեկնարկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում։
«Ռենոյի» ֆրանսիացի արշավորդ Էստեբան Օկոնը 2-րդ տեղով ավարտեց արշավը։ Նրա կարիերայում սա առաջին հարթակն է։ Երրորդ տեղում «Ռեյսինգ Փոյնթի» մյուս արշավորդն է՝ Լենս Ստրոլը։
Այսօրվա էտապից հետո կոնստրուկտորների պայքարում 3-րդ տեղ է բարձրանում «Ռեյսինգ Փոյնթը»։ Նրան հաջորդում է «Մակլարենն» ու «Ռենոն»։
Հավելենք, որ առաջնության չեմպիոն «Մերսեդեսն» այսօր արշավն ավարտեց 8-րդ և 9-րդ տեղերում՝ համապատասխանաբար Վալտերի Բոտտասն ու Ջորջ Ռասելը։
Հաջորդ շաբաթ Աբու Դաբիում կկայանա 2020 թվականի Աշխարհի առաջնության վերջին էտապը։ f1