«Արսենալն» ու «Ռոման» կարող են խաղացողների փոխանակման գործարք իրականացնել։
Ակումբները քննարկում են կիսապաշտպան Լուկաս Տորեյրային Ամադու Դիավարայի հետ փոխանակելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Բանակցությունները զարգմացման փուլում են։
«Ռոմայի» 23-ամյա խաղացողին 5 տարվա պայմանագիր է առաջարկվել։ 24-ամյա Տորեյրայի գործակալը դեռ չի համաձայնել գործարքի իրականացմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրվում էր «Միլանը»։