«Ռոմայի» կիսապաշտպան Ամադու Դիավարան կարող է փոխել ակումբային գրանցումը։
24-ամյա խաղացողին ցանկանում է ձեռք բերել «Վալենսիան»: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Ավելի վաղ լուրեր կային, որ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ։