«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ֆիորենտինա»: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Գործարքը գնահատվում է 12,8 մլն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստով հետաքրքրված էր նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», սակայն ուրուգվայցին նախընտրում է վերադառնալ Իտալիա, որտեղ նախկինում հանդես էր գալիս «Պեսկարայի» և «Սամպդորիայի» կազմում:
Նախորդ մրցաշրջանը Տորեյրան անցկացրեց Իսպանիայում, որտեղ վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»: