«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Բուլղարիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արդան» էր, որի կազմում նա 24 հանդիպում է անցկացրել ավարտված առաջնությունում:
Փորձառու կիսապաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Իմպուլսում», «Բանանցում» («Ուրարտու»), «Շիրակում», «Փյունիկում», ուկրաինական «Մետալուրգ» (Դոնեցկ) և «Ստալ» ակումբներում:
Ռումյան Հովսեփյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները, ազգային թիմի կազմում անցկացրած 22 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ: