Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Սոլոմոն Իմե Ուդոն դեռևս պայմանագիր չի կնքել ղազախական «Աստանայի» հետ. կողմերը բանակցություններ են վարում, գրում է «РБ-Спорт Казахстан»-ը՝ հղում կատարելով անմիջապես ֆուտբոլիստին:
Եթե 25-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը համալրի «Աստանայի» շարքերը, լեգեոներ չի համարվի Ղազախստանում:
Հիմա Ուդոն ազատ խաղացողի կարգավիճակ ունի ու «Աստանան» նրա հետ կարող է պայմանագիր կնքել նույնիսկ տրանսֆերային պատուհանի ավարտից հետո: Ղազախստանում այն ավարտվել է օգոստոսի 9-ին: Transfermarkt-ը «Շիրակի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 200 հազար եվրո է գնահատում:
Ուդոյի և «Շիրակի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսին: Նախորդ մրցաշրջանում նա 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: