«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն ասել է, որ մտադիր է խաղալ հռոմեական ակումբում մինչև իր կարիերայի ավարտը:
2019/20 մրցաշրջանում Իմոբիլեն Ա Սերիայում խփել է 36 գնդակ:
«Ես պատրաստվում եմ մնալ «Լացիոյում» մինչ իմ կարիերայի ավարտը: Նոր պայմանագիրը նախատեսված է երեք տարի ժամկետով: Այն լրանում է 2025-ին, երբ ես 35 տարեկան կլինեմ:
Մինչև «Լացիո» տեղափոխվելը ես բանակցում էի «Նապոլիի» ներկայացուցիչների հետ, բայց այս կամ այն պատճառով, տեղափոխությունը տեղի չունեցավ: Ես ծնվել եմ Նեապոլում, միշտ հետևելու եմ այս թիմին: Բայց «Լացիոն» ինձ անգնահատելի բան տվեց», — մեջբերում է Իմոբիլեին Corriere dello Sport-ը: