«Չելսիի» նախկին պաշտպան Ռիկարդու Կարվալյուն խոսել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի կատարած աշխատանքի մասին:
«Ֆրենկը շատ լավ թիմ է կառուցում: Ես ակնկալում եմ, որ նա կարող է պայքարել ԱՊԼ-ի տիտղոսի համար մյուս մրցաշրջանում»,-Կարվալյուի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Ֆրենկ Լեմպարդը գլխավորում է «Չելսին» 2019 թվականի ամռանից: Նրա գլխավորությամբ լոնդոնցիները ԱՊԼ-ում զբաղեցրին 3-րդ տեղը ու նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Ռիկարդու Կարվալյուն և Ֆրենկ Լեմպարդը միասն հանդես են եկել «Չելսիում»: