«Ֆեներբախչեն» ամեն գնով փորձում է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերը: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում Օզիլը խաղադաշդ դուրս չի գալիս ու ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, սակայն ցանկանում է շաբաթեկան ստանալ 350 հազար ֆունտ, ինչը Թուրքիայի տիտղոսակիր ակումբի համար շատ է:
Ըստ Daily Mail-ի, Օզիլի կինը ամուսնուն համոզում է տեղափոխվել Թուրքիա: Նախկին «Միսս Թուրքիան» կարող է ազդել ֆուտբոլիստի ընտրության վրա: Օզիլի ծառայությունները հետաքրքրում են նաև Թուրքիայի նորընծա չեմպիոն «Բաշաքշեհիրին»:
Օզիլի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ: Արտետան հայտարարել է, որ ինչպես մյուսները, այնպես էլ Օզիլը կարող է շանս ստանալ հիմնական թիմում: