Թեթև աթլետիկայի եվրոպական ֆեդերացիան (European Athletics) հայտարարել է Եվրոպայի առաջնությունը չեղարկելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Մրցումները պետք է անցկացվեին օգոստոսի 26-ից 30-ը Փարիզում՝ «Շարլետի» մարզադաշտում: Մրցաշարի նոր ամսաթվերը հնարավոր չէ եղել որոշել: Եվրոպայի առաջնությունը չեղյալ հայտարարելու որոշումը կայացվել է կազմկոմիտեի արտահերթ նիստում: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչները:
«Մենք ցավում ենք մրցաշարի չեղարկման համար: Այս դժվարին ժամանակներում մեզ համար առաջին տեղում պետք է լինի մարզիկների, երկրպագուների և պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումը», — ասել է European Athletics-ի նախագահի պաշտոնակատար Դոբրոմիր Կարամարինովը:
Եվրոպայի թեթև աթլետիկայի վերջին առաջնությունը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին՝ Բեռլինում: Թիմային հաշվարկում հաղթել էր Մեծ Բրիտանիայի թիմը՝ նվաճելով յոթ ոսկե, հինգ արծաթե և վեց բրոնզե մեդալ: