ՈւԵՖԱ-ն 275 մլն ֆունտ (302 մլն եվրո) կպահանջի ակումբներից և լիգաներից՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հենց այսքան գումար է ՈւԵՖԱ-ն գնահատում Եվրո-2020-ի՝ 2021 թվականին տեղափոխելու հնարավորությունը: Այս տվյալներն ՈւԵՖԱ-ն ակումբներին կտրամադրի մարտի 17-ին՝ վիդեկոնֆերանսի ժամանակ, որտեղ էլ հենց կվճռվի Եվրոպայի առաջնության անցկացման հարցը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկում՝ 12 մլն բնակչություն ունեցող Վուհանում: Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը պանդեմիա ճանաչեց: Վերջին տվյալների համաձայն, աշխարհում արդեն ավելի քան 170 հազար մարդ է վարակվել, ավելի քան 6.5 հազարն էլ մահացել է: