Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը:
ArmSport.am-ը շնորհավորում է Պիզելիին՝ մաղթելով նրան առողջություն և նորանոր հաջողություններ ինչպես կարիերայում, այնպես էլ` անձնական կյանքում:
Մարկոսը Հայաստանի Ազգային հավաքականում նորամուտը նշել է2008 թվականի մայիսին: Ազգային թիմի մարզաշապիկով նա անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: