«Նյուքասլը» ցանկանում է թիմ հրավիրել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը հետաքրքրված է այս ամռանը ձեռք բերել խաղացողին:
Ըստ լուրերի, Միլիկը նույնպես դեմ չէ կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»: