ՄԼՍ-ում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դապքը: «Ֆիլադելֆիա Յունիոնի» ֆուտբոլիստի թեստի պատասխանը դրական է եղել:
«Այսօր մենք ուզում ենք տեղեկացնել, որ« Ֆիլադելֆիայի» խաղացողի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Ակումբի բժշկական անձնակազմն անմիջականորեն աշխատում է բուժաշխատողների հետ` մեղմ ախտանիշներ ունեցող խաղացողին բուժելու համար: Այժմ նա իրեն լավ է զգում և լավ տրամադրություն ունի: Խաղացողը պահպանում է մեկուսացման անհրաժեշտ կանոնները: Այս պահի դրությամբ ակումբում ոչ մի այլ դեպք կամ ախտանիշ ունեցող ֆուտբոլիստ չի հայտնաբերվել»,-ասված է ակումբի պաշտոնական կայքի հայտարարության մեջ:
Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր մարզական միջոցառումները: Աշխարհում այս պահին կա ավելի քան 930 հազար վարակակիր, մահացել է 47 հազար մարդ: