Հունական Հռոդոսում շարունակվում է ընթանալ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։
Կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներ Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակ են տոնել 7-րդ տուրում։ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել։
7-րդ տուրից հետո Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4,5-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը և Էլինա Դանիելյանը`4 միավոր: