«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում լոնդոնյան թիմի մասնակցության մասին։
«Մենք ուրախ կլինենք, եթե հաղթենք Պրեմիեր լիգան: Անձամբ ինձ ոչինչ պետք չէ, քան Անգլիայի չեմպիոնի կոչումը:
Չեմպիոնական մրցավազքին մասնակցելու շատ հնարավորություններ չեմ ունեցել, ուստի ուրախ եմ, որ հիմա կարող եմ օգնել թիմին։ Երբ մենք նման հնարավորություն ունենք, պետք է օգտագործենք այն»,- Տոմիյասուի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Արսենալը» 83 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։