«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման մրցավարությունից։
Հանդիպման վերջում մրցավարի առաջին օգնական Տոմաշ Լիստկևիչը «Բավարիայի» հարձակման ժամանակ ազդարարեց խաղից դուրս վիճակ, իսկ գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը սուլեց: Սուլիչից անմիջապես հետո մյունխենցիների պաշտպան Մատիյս դե Լիխտը գրավեց «Ռեալի» դարպասը։
«Սա բացարձակ աղետ է։ Այս դրվագը պետք էր մինչև վերջ խաղալ։ Դա ֆուտբոլային կանոն է։ Մրցավարի օգնականը սխալվեց, իսկ մրցավարը՝ երկրորդ սխալը թույլ տվեց»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Ցավալի է։ Ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար։ Սա իրականության մի մասն է։ Ոչ մի ափսոսանք: Մյուս կողմից էլ վնասվածքները շատ էին, շատ փոխարինումներ և այլն։ Մենք սկսեցինք հարձակվողական քառյակով, իսկ վերջում նրանք բոլորը լքեցին խաղադաշտը։ Դե, իսկ Նոյերը, որը փայլուն կերպով փրկեց մեզ ամբողջ երեկո, սխալ թույլ տվեց, որը չի անի առաջիկա 100 տարում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։