Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով։
Երեկ «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Բավարիային» (2-1, 4-3՝ ընդհանուր հաշվով):
Իտալացի մարզչի համար սա Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն է, ինչը մրցաշարի ռեկորդ է։
Անչելոտին երկու անգամ հաղթել է մրցաշարը Մադրիդի «Ռեալի» հետ և երկու անգամ՝ «Միլանի» հետ։ Եզրափակչում Կարլոյի միակ պարտությունը «ռոսոներիների» հետ եղել է 2005 թվականին «Լիվերպուլից»: